Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հարգելի պաշտոնյաներ, նվազագույն աշխատավարձը դեռևս չի բարձրացել

Հարգելի պաշտոնյաներ, նվազագույն աշխատավարձը դեռևս չի բարձրացել
27.06.2019 | 18:50

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հավանության է արժանացել ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանի ու Վարազդատ Կարապետյանի ներկայացրած նախագիծը, ըստ որի` նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 63 հազար դրամ կդառնա: Կառավարությունն էլ իր հերթին է հավելում արել ու նշել` ոչ թե 63, այլ 68 հազար դրամ: Մինչև նվազագույն աշխատավարձ ստացողների երջանկանալը օրինագիծը նախ պետք է ճանապարհ անցնի: Հայտնվի Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում, դրական եզրակացություն ստանա, ներառվի խորհրդարանի նիստերի օրակարգ, անցնի առաջինից երկրորդ ընթերցում, ընդունվի ձայների մեծամասնությամբ, նախագահը ստորագրի այն, ապա նոր կյանքի կոչվի:


Facebook-ում սակայն այս առնչությամբ խրախճանք է: Պաշտոնյաներն, իրար հերթ չտալով, գրառումներ են կատարում, թե «կառավարությունը որոշել է բարձրացնել նվազագույն աշխատավարձը», այնինչ կառավարությունն ընդամենը դրական եզրակացություն է տվել նախագծին: Նման գրառում եթե սովորական քաղաքացին աներ, դա, ինչ-որ տեղ, ընդունելի կլիներ, բայց երբ այսպիսի ձևակերպումներ են անում պաշտոնյաններն ու պետական կառավարումը ստանձնածները, հասկանում ես` այն ընդամենը մեկ նպատակ ունի` մանիպուլացնել մարդկաց: Հուսանք` նվազագույն աշխատավարձն իրոք կբարձրանա, իսկ չինովնիկները ձևակերպումներ անելիս առավել քան գրագետ կգտնվեն:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ